Աղբը գլխին թափելը դա բռնություն է, չպետք է նմանվես նրան, ում դեմ պայքարում ես. Զուրաբ Ջափարիձե
Աղբը գլխին թափելը դա բռնություն է, չպետք է նմանվես նրան, ում դեմ պայքարում ես. Զուրաբ Ջափարիձե

«Գիրչի ավելի ազատության համար» կուսակցության առաջնորդ, Զուրաբ Ջափարիձեն հայտարարում է, որ երեկ Բաթումիում տեղի ունեցած միջադեպը, որտեղ անպատվություն են հասցրել Աջարիայի գերագույն խորհրդի ներկայացուցիչ, Իրակլի Չավլեիշվիլին, չի տեղավորվում արտահայտվելու ազատության մեջ:

Ջափարիձեի հայտարարությամբ, ցանկացած տեսակի բռնություն անընդունելի է:

«Սա արտահայտման ազատություն չէ: Արտահայտման ազատություն նշանակում է խոսել և խոսքով մտքի արտահայտում, դա է արտահայտման ազատությունը: Աղբ նետելը սովորական բռնություն է: Ես դեմ եմ բռնությանը: Պետք չէ նմանվել նրան, ում դեմ պայքարում ես», – հայտարարել է Ջափարիձեն:

Հունվարի 23-ին, Բաթումիում բողոքի ցույցի ժամանակ, որտեղ ցուցարարները բողոքում էին բուլվարում բազմահարկ շենքի կառուցման դեմ, աղմուկ էր: Ցուցարարները աղբարկղից թափոններ են նետել Աջարիայի գերագույն խորհրդի անդամ Իրակլի Չավլեիշվիլիի վրա: