ԶԼՄ-ների փոխանցմամբ, «Թալիբանը» դատապարտում է Քաբուլի օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչությունը
«Թալիբանը» դատապարտում է Քաբուլի օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչությունը:
Նշված տեղեկատվությունը հայտնում է «Fox News»-ը՝ հիմնվելով կազմակերպության ներկայացուցչության «Twitter»-ի վրա:
«Իսլամական էմիրությունը խստորեն դատապարտում է Քաբուլի օդանավակայանի ռմբակոծությունը խաղաղ բնակիչների դեմ, որը տեղի է ունեցել այն տարածքում, որի պատասխանատվությունը ստանձնել են ամերիկյան ուժերը: Աֆղանստանի իսլամական էմիրությունը մեծ ուշադրություն է դարձնում իր ժողովրդի անվտանգությանն ու պաշտպանությանը», – ասվում է հաղորդագրության մեջ: