Ժողովրդի մոտ շնչադիմակ կրելու մշակույթը զգալիորեն աճել է. Ամիրան Գամղրելիձե
Ժողովրդի մոտ շնչադիմակ կրելու մշակույթը զգալիորեն աճել է, ինչը շատ կարևոր է,- այս մասին համակարգող խորհրդի նիստից հետո հայտարարել է հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար, Ամիրան Գամղրելիձեն:
Նրա խոսքով, եթե շնչադիմակ կրելու մշակույթը ներդրվի, ապա վարակվածների թիվն անպայման կնվազի:
«Այս օրերին կայունացման նշաններ են կան, շատ կարևոր է, որ մարդիկ փողոցներում, շենքերում և այլուր կրեն շնչադիմակ: Ժողովրդի մոտ շնչադիմակ կրելու մշակույթը զգալիորեն աճել է: Եթե մենք հասնենք 95 տոկոսի, այսօր մենք գտնվում ենք 60-65 տոկոսի սահմաններում, ապա վստահ եղեք, որ մենք առնվազն կկրճատենք վարակվածների թիվը և վարակվածների թիվը կիջնի: Եկեք պաշտպանենք շնչադիմակ կրելու մշակույթը»,- ասել է Գամղրելիձեն: