Ժնևի բանակցությունների համանախագահները պահանջում են, բացել բռնազավթիչների կողմից փակած բոլոր անցակետերը
Ժնևյան միջազգային բանակցությունների համանախագահները, Վրաստանի բռնազավթված Ցխինվալի տարածաշրջանի վարչական գծի երկայնքով ստեղծված իրավիճակի կապակցությամբ տարածել են հայտարարություն և բռնազավթիչ ռեժիմին կոչ արել բացել բոլոր անցակետերը:
«Ժնևյան միջազգային բանակցությունների համանախագահները կոչ են անում անհապաղ բացել բոլոր անցակետերը վարչական գծի երկայնքով: Վերջին ամիսներին նկատվում է անվտանգության տեսանկյունից տարածաշրջանում իրավիճակի լուրջ վատթարացում, ինչը վախի պատճառ է դարձել բնակչության շրջանում: Էրգնեթիի միջադեպերի կանխարգելման և դրանց վրա արձագանքման մեխանիզմներում բոլոր մասնակիցների ներառումը, ցույց է տալիս փոխադարձ մտահոգությունը և աջակցություն ապաէսկալացմանը, ինչը համանախագահները ողջունում են: Համանախագահներն ու կազմակերպությունները շարունակում են ակտիվորեն ներգրավված լինել Չորչանա-Ծնելիսի շրջանում անվտանգության հետ կապված գոյություն ունեցող մարտահրավերները լուծելու ուղղությամբ:
Միևնույն ժամանակ, մենք համապատասխան մասնակիցներին կոչ ենք անում անհապաղ բացել սեպտեմբերի սկզբից ի վեր փակված բոլոր անցակետերը: Չնայած անվտանգության ընդհանուր իրավիճակին, այս խնդրի լուծմանն ուղղված քայլերը պետք է լինեն համաչափ և պետք է հաշվի առնվեն մարդասիրական կողմերը», – ասված է Ժնևյան միջազգային բանակցությունների համանախագահների հայտարարության մեջ: