Զազա Գախելաձեն պետք է անպայման ազատ արձակվի և որքանով հնարավոր է շուտ. Տոյվո Կլաար
Զազա Գախելաձեն պետք է անպայման ազատ արձակվի և որքանով հնարավոր է շուտ. Տոյվո Կլաար

Հարավային Կովկասում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ, Տոյվո Կլաարի հայտարարությամբ, Զազա Գախելաձեի ազատ արձակման հարցը կքննարկվի Ժնևի բանակցությունների 53-րդ փուլում:

«Մենք անպայման կքննարկենք Զազա Գախելաձեի ազատման հարցը: Եվրամիության կողմից մենք այս հարցը բարձրացրել ենք մի շարք ձևաչափերով: Զազա Գախելաձեն պետք է ազատ արձակվի և շատ արագ: Գրեթե մեկ տարի է անցել Վրաստանի քաղաքացու ձերբակալությունից: Իրոք նրան ազատելու ժամանակն է: Ես չեմ ակնկալում, որ այսօրվա հանդիպման արդյունքում Գախելաձեն անմիջապես կազատվի բանտից, բայց հուսով եմ, որ այս հանդիպումն ու քննարկումը կհեշտացնեն գործընթացը», – հայտարարել է Տոյվո Կլաարը: