Ուժի չկիրառում, փախստականների հարցը ժնևյան բանակցությունների առանցքային տարրն է, հուսով ենք, որ օգտակար քննարկում կունենանք. Տոյվո Կլաար
Ուժի չկիրառում, փախստականների հարցը ժնևյան բանակցությունների առանցքային տարրն է, հուսով ենք, որ օգտակար քննարկում կունենանք. Տոյվո Կլաար

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ, Տոյվո Կլաարի հայտարարությամբ, ուժի չկիրառումը և փախստականների հարցը Ժնևյան բանակցությունների առանցքային տարրերն են:

Նրա խոսքով, որպես համանախագահներ, իրենք կփորձեն այդ հարցերը բարձրացնել հատկապես բանակցությունների ընթացքում:

Ըստ Տոյվո Կլաարի, իրենք հույս ունեն, որ օգտակար քննարկում տեղի կունենա:

«Մենք Ժնեւում ենք, քանի որ քննարկման ձևաչափն ինքնին կարևոր է: Ինչ վերաբերում է հարցերին, ապա խնդիրները նույնն են, ուժի չկիրառում, փախստականներ. Սրանք ժնևյան քննարկման հիմնական տարրերն են: Մենք ՝ որպես համանախագահներ, կփորձենք բարձրացնել այս խնդիրները հատկապես այս անգամ և հույս ունենք, որ օգտակար քննարկում կունենանք: Ժնևյան քննարկումները կարևոր են բոլորի համար, հուսով եմ, որ այս փուլից հետո Էրգնեթիի միջադեպերի կանխարգելման խմբի հանդիպմանը ավելի առարկայական կլինի այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են Չորչանայի թեման կամ մինչ այժմ փակված հատվածները: Մեկ ամիս առաջ, Ցխինվալի մեր այցի ընթացքում, մենք կենտրոնացանք այս թեմաների վրա: Մենք, մեր կողմից, շարունակում ենք ձգտել ակտիվացնել և առաջ տանել այս հարցերը: Հուսով եմ, որ մենք կհասնենք կոնկրետ արդյունքների», – ասել է Տոյվո Կլաարը:

Հոկտեմբերի 12-13-ին Ժնևում տեղի կունենա միջազգային բանակցությունների հերթական, 54-րդ փուլը: Բանակցություններն ընթանում են Վրաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև, Եվրամիության, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի համանախագահությամբ և ԱՄՆ-ի մասնակցությամբ: