Ժնևի բանակցությունների համանախագահները պահանջում են, բացել բռնազավթիչների կողմից փակած բոլոր անցակետերը
Ժնևի բանակցությունների համանախագահները պահանջում են, բացել բռնազավթիչների կողմից փակած բոլոր անցակետերը

Ժնևյան միջազգային բանակցությունների համանախագահները, Վրաստանի բռնազավթված Ցխինվալի տարածաշրջանի վարչական գծի երկայնքով ստեղծված իրավիճակի կապակցությամբ տարածել են հայտարարություն և բռնազավթիչ ռեժիմին կոչ արել  բացել բոլոր անցակետերը:

«Ժնևյան միջազգային բանակցությունների համանախագահները կոչ են անում անհապաղ բացել բոլոր անցակետերը վարչական գծի երկայնքով: Վերջին ամիսներին նկատվում է անվտանգության տեսանկյունից տարածաշրջանում իրավիճակի լուրջ վատթարացում, ինչը վախի պատճառ է դարձել բնակչության շրջանում: Էրգնեթիի միջադեպերի կանխարգելման և դրանց վրա արձագանքման մեխանիզմներում բոլոր մասնակիցների ներառումը, ցույց է տալիս փոխադարձ մտահոգությունը և աջակցություն ապաէսկալացմանը, ինչը համանախագահները ողջունում են: Համանախագահներն ու կազմակերպությունները շարունակում են ակտիվորեն ներգրավված լինել Չորչանա-Ծնելիսի շրջանում անվտանգության հետ կապված գոյություն ունեցող մարտահրավերները լուծելու ուղղությամբ:

Միևնույն ժամանակ, մենք համապատասխան մասնակիցներին կոչ ենք անում անհապաղ բացել սեպտեմբերի սկզբից ի վեր փակված բոլոր անցակետերը: Չնայած անվտանգության ընդհանուր իրավիճակին, այս խնդրի լուծմանն ուղղված քայլերը պետք է լինեն համաչափ և պետք է հաշվի առնվեն մարդասիրական կողմերը», – ասված է Ժնևյան միջազգային բանակցությունների համանախագահների հայտարարության մեջ:

Թողնել մեկնաբանություն