Բռնազավթիչ ռեժիմի կողմից ձերբակալված Ռամազ Բեղելուրին ազատվել է
Բռնազավթիչ ռեժիմի կողմից ձերբակալված Ռամազ Բեղելուրին ազատվել է

Երկամսյա կալանքից հետո, բռնազավթիչ ռեժիմի կողմից ձերբակալված, Գորիի մունիցիպալիտետի Գուգութիանթկարի գյուղի բնակիչ, Ռամազ Բեղելուրին ազատվել է:

Նա ազատ է արձակվել այսպես կոչված է դատական նիստից հետո: Ռամազ Բեղելուրիին վրացի իրավապահներին են հանձնել Էրգնեթի անցակետում:

Իրավապահներն արդեն հարցաքննել են Ռամազ Բեղելուրիին: Ազատ արձակվածն ասում է, որ բռնազավթված Ցխինվալի բանտում նրա վրա ճնշում չի գործադրվել:

Բեղելուրին նշում է նաև, որ ինքը մեկ անգամ հանդիպել է Զազա Գախելաձեին, բայց նրա հետ խոսելու հնարավորություն չի ունեցել:

Էրգնեթիում էր գտնվում նաև Պետական ​​անվտանգության ծառայության վերլուծական վարչության փոխտնօրեն, Իրակլի Անթաձեն:

«Մենք Ռուսաստանի բռնազավթիչ ուժերի կողմից ապօրինի ձերբակալված Ռամազ Բեղելուրիին տեղափոխել ենք, կենտրոնական իշխանությունների կողմից վերահսկվող տարածք: Դա արվել է Եվրամիության թեժ գծի, մեր գործընկերների ակտիվ աջակցությամբ: Օգտագործվել են մեր տրամադրության տակ եղած բոլոր մեխանիզմները,  դեպքերի կանխարգելման և արձագանքման մեխանիզմը, Ժնևի ձևաչափը: Պետությունն իր տրամադրության տակ գտնվող բոլոր լծակներն օգտագործում է մեր բոլոր քաղաքացիներին իրենց ընտանիքներ վերադարձնելու համար: Ինչ վերաբերում է Գախելաձեին, ապա այս հարցի շուրջ երկխոսությունը շարունակվում է, և պետությունն օգտագործում է բոլոր միջոցները ապօրինի կալանքի տակ գտնվող մեր բոլոր քաղաքացիներին իրենց ընտանիքներ վերադարձնելու համար», – հայտարարել է Իրակլի Անթաձեն:

Ռամազ Բեղելուրիին ռուս զինվորականները ձերբակալել էին փետրվարի 2-ին, այսպես կոչված սահմանը հատելու մեղադրանքով, արդեն երրորդ անգամ: