Մեր քաղաքացիների առևանգումը բռնազավթիչ ռեժիմի ևս մեկ ապակառուցողականության դրսևորում է
Մեր քաղաքացիների առևանգումը բռնազավթիչ ռեժիմի ևս մեկ ապակառուցողականության դրսևորում է

Մեր քաղաքացիների առևանգումը բռնազավթիչ ռեժիմի ևս մեկ ապակառուցողականության դրսևորում է,- այս մասին հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետական ​​նախարար Թեա Ախվլեդիանին հայտարարել է ճեպազրույցի ժամանակ:

Նրա խոսքով, Վրաստանի կառավարությունը ջանքեր չի խնայում ձերբակալված քաղաքացիներին ազատելու համար:

«Ցանկանում եմ նշել, որ ջանքեր են գործադրվում Տախտիսձիրի գյուղի մոտակայքում իրականացվող բորդերիզացիայի դադարեցման ուղղությամբ: Դրա հետ մեկտեղ գործի է դրվել թեժ գիծ, և այդ մասին տեղեկացված է Եվրամիության դիրտորդական առաքելությունը: Նույնը կարող եմ ասել մեր առևանգված քաղաքացիների մասին: Մեր քաղաքացիների առևանգումը բռնազավթիչ ռեժիմի ևս մեկ ապակառուցողականության դրսևորում է»,- ասել է Ախվլեդիանին: