Բռնազավթված գծի մոտ ձերբակալված Մեջվրիսխևի գյուղի բնակչի ազատ արձակմանը սպասում են մոտ ապագայում
Հայտնի է դարձել Ռուսաստանի բռնազավթիչ ռեժիմի կողմից ևս մեկ Վրաստանի քաղաքացու ձերբակալության մասին:
Ռուս զինվորականները բռնազավթված գծի մոտ, Մեջվրիսխևի գյուղի բնակչին ձերբակալել էին հուլիսի 3-ին:
Այս մասին Վրաստանի առաջին ալիքին հայտնել են պետական անվտանգության ծառայությունում:
Ձերբակալվածին մոտ ժամանակներում ազատ կարձակեն, այսպես կոչված սահմանը հատելու համար հաստատված տուգանքը վճարելուց հետո:
ՊԱԾ-ում պարզաբանում են, որ փաստի առթիվ ակտիվացել է թեժ գիծ և այդ մասին տեղեկացված են Եվրամիության դիտորդական առաքելության ներկայացուցիչները: