Ժինվալի-Բարիսախո-Շատիլի ճանապարհի 79-րդ կմ-ում երթեւեկությունը վերականգնվել է միակողմանի
Ժինվալի-Բարիսախո-Շատիլի ճանապարհի 79-րդ կմ-ում երթեւեկությունը վերականգնվել է միակողմանի: Այս մասին տեղեկությունը տարածում է ավտոճանապարհների վարչությունը։
«Մաքրման աշխատանքների արդյունքում Ժինվալի-Բարիսախո-Շատիլի ներքին պետական նշանակության ավտոճանապարհի 79-րդ կմ-ում երթեւեկությունը միակողմանի վերականգնվել է»,- հայտնել են ավտոճանապարհների վարչությունից։
Հիշեցնենք, որ երեկ հորդառատ անձրևի և սպասվող քարաթափման պատճառով Ժինվալի-Բարիսախո-Շատիլի ներքին պետական ավտոճանապարհի 79-րդ կմ-ում արգելվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։