Զգույշ լավատեսության հիմք է տալիս մեզ ապաքինվածների քանակի աճը, այսօր այդ թիվը գերազանցել է 2000-ը. Գիորգի Գախարիա
Զգույշ լավատեսության հիմք է տալիս մեզ ապաքինվածների քանակի աճը, այսօր այդ թիվը գերազանցել է 2000-ը,- այս մասին միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:
Կառավարության ղեկավարի խոսքով, գործընթացը լիովին կառավարելի է, կլինիկական կառավարման նոր մոդելը արդյունավետ է գործում և բժիշկներն ամեն ինչ անում են, որ բավականին մեծ վարակվածների քանակի պայմաններում, կառավարեն այս գործընթացը:
«Ցավոք, մենք բոլորս տեսնում ենք, որ աշխարհում, հատկապես Եվրոպայում, աճում է վարակվածների թիվը: Մեր երկրում նույնպես վարակվածների թիվն ամեն օր աճում է, չնայած Եվրոպայում մեկ միլիոն բնակչի հաշվով, մյուսների համեմատությամբ, մենք քիչ թե շատ նորմալ ենք երևում, սակայն դա հանդարտվելու հիմք չի տալիս: Այսօր զգույշ լավատեսության հիմք է տալիս մեզ ապաքինվածների քանակի աճը: Այսօր այդ թիվը գերազանցել է 2000-ը: Կարող եմ մեկ անգամ ևս նշել, որ գործընթացը լիովին կառավարելի է, կլինիկական կառավարման նոր մոդելը արդյունավետ է գործում և բժիշկներն ամեն ինչ անում են, որ բավականին մեծ վարակվածների քանակի պայմաններում, կառավարեն այս գործընթացը»,- ասել է վարչապետը:
Ինչպես հայտարարել է Գիորգի Գախարիան, կետային սահմանափակումների ռազմավարությունը շարունակվում է: Նրա խոսքով, շնչադիմակ արդյունավետ կրելու և կետային սահմանափակումների անհրաժեշտության միջև ուղիղ կապ կա:
«Մենք շարունակում ենք կետային սահմանափակումների ռազմավարությունը, բայց բոլորս պետք է հաշվի առնենք մեկ բան, որ շնչադիմակ կրելը և սոցիալական հեռավարությունը չափազանց կարևոր է, մենք պետք է շնչադիմակ կրենք ամենուր, թե փակ տարածքում, թե դրսում: Շնչադիմակ արդյունավետ կրելու և կետային սահմանափակումների անհրաժեշտության միջև ուղիղ կապ կա: Որքան շատ քաղաքացիներ կկրեն շնչադիմակներ, այնքան պակաս կլինեն կետային սահմանափակումները: Բոլորը պետք է դա լավ հասկանան»,- ասել է կառավարության ղեկավարը: