Նոր Զելանդիան հյուրընկալելու է կանանց միջև ռեգբիի աշխարհի առաջնությունը
Նոր Զելանդիան հյուրընկալելու է կանանց միջև ռեգբիի աշխարհի առաջնությունը

Նոր Զելանդիան հյուրընկալելու է կանանց միջև ռեգբիի աշխարհի առաջնությունը: Մրցաշարը տեղի է ունենալու 2021 թվականին և տևելու է 35 օր: Դրան մասնակցելու է մոլորակի լավագույն 12 հավաքական:

Նոր Զելանդիայի հավաքականը աշխարհի առաջնությունը հինգերրորդ անգամ տոնել է 2017 թվականին Բելֆաստում, որտեղ եզրափակիչ հանդիպմանը 41:32 հաշվով պարտության է մատնել Անգլիայի հավաքականին:

Ռեգբիի 9-րդ աշխարհի առաջնության անցկացման համար պայքարում էին՝ Նոր Զելանդիան, Ավստրալիան, Անգլիան և Ֆրանսիան: Վերջնական մասում ընտրությունը կատարվեց հենց Նոր Զելանդիայի օգտին:

Կազմակերպիչների որոշմամբ, հանդիպումները անց են կացվելու 20-25 հազար տեղ ունեցող հրապարակներում, իսկ եզրափակիչ հանդիպումը տեղի է ունենալու Նոր Զելանդիայի հիմնական «Իդեն պարկ» մարզադաշտում: