Վրաստանի ռեգբիի ազգային հավաքականի բաց մարզումը մինչ Ռուսաստանի հետ հանդիպումը (Ֆոտոշարք)
Վրաստանի ռեգբիի ազգային հավաքականի բաց մարզումը մինչ Ռուսաստանի հետ հանդիպումը (Ֆոտոշարք)

Վրաստանի ռեգբիի ազգային հավաքականը, «Ռեգբի Եվրոպայի» 2020 թվականի խաղարկության Ռուսաստանի դեմ եզրափակիչ տուրի խաղից առաջ, անց են կացրել բաց մարզում: Դիմակայությունը կկայանա փետրվարի 7-ին ՝ Միխեիլ Մեսխի մարզադաշտում: Երկրում գործող կանոնակարգի համաձայն, հանդիպմանը ներկա կգտնվեն միայն լրատվամիջոցների ներկայացուցիչները:

            

Հիշեցնենք, որ նշված դիմակայությունը երկու անգամ հետաձգվել էր կորոնավիրուսի պատճառով և դրա արդյունքը Վրաստանի հավաքականի համար, մրցաշարային առումով իմաստ չունի, քանի որ Վրաստանն արդեն զբաղեցրել է առաջին տեղը: Ռումինիայի և Բելգիայի դիմակայության հաշվից ելնելով, տեսական հնարավորություն կար, որ «Արջերը» մրցաշրջանն կավարտեին վերջին տեղում, սակայն «Ռեգբի Եվրոպա»-ի որոշմամբ, բելգիացիների համար գրանցվեց պարտություն, քանի որ հանդիպումը չեղյալ է հայտարարվել նրանց պատճառով և նրանք կխաղան Նիդեռլանդների հետ փլեյ-օֆֆում:

Ինչպես նաև բաց մարզմանը, այնպես էլ հավաքականների միջև 24-րդ հանդիպմանը ներկա կգտնվեն միայն լրատվամիջոցների ներկայացուցիչները: Մինչ այժմ կայացած հանդիպումներից, Վրաստանի հավաքականը տարել է 21 հաղթանակ, մեկ անգամ խաղացել են ոչ-ոքի և մեկ անգամ պարտվել:

Ինչ վերաբերում է 2021 թվականի «Ռեգբի Եվրոպայի առաջնությանը», ապա տնօրենների խորհուրդը որոշում է կայացրել առաջին փուլն անցկացնել մարտի 6/7-ին, իսկ խաղարկության որոշակի հատված անցկացնել հուլիսին կայացած Ռեգբիի աշխարհի գավաթի ստուգատեսի պատուհանի ժամանակ: