Ռուսաստանի ռեգբիի հավաքականի ընդլայնված կազմը՝ Վրաստանի հավաքականի դեմ
Ռուսաստանի ռեգբիի հավաքականի ընդլայնված կազմը՝ Վրաստանի հավաքականի դեմ

Ռուսաստանի ռեգբիի հավաքականի գլխավոր մարզիչ, Լին Ջոունսը անվանել է այն 28 ռեգբիստներին, որոնք ընդգրկված են Վրաստանի հավաքականի հետ կայանալիք ընդլայնված կազմում: Վնասվածքների պատճառով «Արջերը» կխաղան առանց՝ Յուրի Կուշնյարովի («Կրասնի Յար») և Տիմուր Մասլովի («Էնիսեյ-ՍՏՄ»):

Ռուսաստանի հավաքականը Թբիլիսիում է գտնվում հետևյալ կազմով.

Ալեքսանդր Բելասլուդցև, Ալեքսանդր Բուդիչենկո, Ռամիլ Գայսին, Եվգենի Էլգին, Շամիլ Մագոմեդով, Ստանիսլավ Սելսկի, Ստեպեն Սերյակով, Կոնստանտին Ուզունով, Տամիր Գաջիև, Կիրիլ Գոլոսնիցկի, Գերման Դավիդով, Վլադիմիր Պոդրեզով, Դենիս Բարաբանցև, Ալեքսեյ Գոլով, Շամիլ Դավուդով, Խետաբ Ձոբելով, Վիկտոր Գրեսև (ավագ), Անդրեյ Կորզանով, Վլադիսլավ Պերեստյակ, Գերման Սիլենկո, Նիկիտա Վավիլին, Եվգենի Միշեչկին, Ալեքսեյ Սկոբիոլա, Կիրիլ Գատովցև, Ալեքսանդր Իլին, Բոգդան Ֆեդոտկո, Վասիլի Արտեմիև, Լյուկ Բրոկա:

«Արջերի» նախախաղային նախապատրաստության ընթացքում թիմի հետ էին երեք վրացի ռեգբիստներ՝ Շակո Օդիշարիան, Նիկոլոզ Կազալիկաշվիլին և Գիորգի Ռողվան, սակայն նրանք չեն խաղա Վրաստանի դեմ:

Հիշեցնենք, որ հանդիպումը տեղի կունենա փետրվարի 7-ին, Միխեիլ Մեսխիի մարզադաշտում, Թբիլիսիի ժամանակով 15:00-ին: