Յուրաքանչյուր դեսպանի կկարգադրենք, վաղվանից սկսեն աշխատանքը, որպեսզի ամենուր հայտարարեն, որ Վրաստանը կլինի առաջին երկրներից մեկը, որը կարող է ընդունել հյուրերին և իրականացնել բոլոր ռիսկերի մենեջմենթը. Գիորգի գախարիա
Յուրաքանչյուր դեսպանի կկարգադրենք, վաղվանից սկսեն աշխատանքը, որպեսզի ամենուր հայտարարեն, որ Վրաստանը կլինի առաջին երկրներից մեկը, որը կարող է ընդունել հյուրերին և իրականացնել բոլոր ռիսկերի մենեջմենթը,- այս մասին Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է Կախեթիում:
Ինչպես նշել է Գիորգի Գախարիան, նա երեկ զբոսաշրջության հարցով խոսել է 70 երկրներում Վրաստանի դեսպանների հետ:
«Բոլորի հետ զրուցում ենք, որպեսզի Վրաստանը դառնա առաջին երկրներից մեկը, որը կկարողանա ընդունել հյուրերի: Շատերի հետ մենք ստիպված կլինենք ձևակերպել երկկողմ համաձայնագիր, մաքուր միջանցքներ ստեղծելու նպատակով, ինչպես նաև սուր գոտիներ հայտարարելու համար: Օրինակ, ինչպես երևում է առաջին երկրներից մեկը լինելու է Իսրաելը, բացի այդ, լավ դինամիկա ունենք Ավստրիայի, մերձբալթյան երկրների հետ, լավ ենք աշխատում Հունաստանի հետ, քանզի Հունաստանը Եվրոպայում ամենահաջողակ երկրներից մեկն է, որը պայքարում է վարակի դեմ: Յուրաքանչյուր դեսպան վաղվանից կունենա այն գործիքները, որոնք Վրաստանի զբոսաշրջության գործակալությունը մշակել է զբոսաշրջության համաշխարհային գործակալության հետ միասին և յուրաքանչյուր դեսպան վաղվանից սկսի աշխատանքը, որպեսզի ամենուր հայտարարվի, որ Վրաստանը կլինի առաջին երկրներից մեկը, որը կարող է ընդունել հյուրերին և իրականացնել բոլոր ռիսկերի մենեջմենթը», – ասել է Գիորգի Գախարիան: