Եվրոպայի խորհրդի և Եվրահանձնաժողովի ղեկավարներն ստորագրել են Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մասին համաձայնագիրը

Եվրոպայի խորհրդի և Եվրահանձնաժողովի ղեկավարներն ստորագրել են Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մասին համաձայնագիրը:

«Այսօր ես Ուրսուլա Ֆոն Դեր Լայենի հետ միասին ստորագրել եմ Բրիտանիայի դուրս գալու մասին համաձայնագիրը»,- «Թվիթերում» գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը:

Նշված հարցին է արձագանքել նաև Եվրահանձնաժողովի նախագահը:

«Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և ես ստորագրել ենք Եվրամիությունից Բրիտանիայի դուրս գալու մասին պայմանագիրը: Դրանից հետո բացվում է ճանապարհը Եվրամիության խորհրդարանի կողմից դրա վավերացման համար»,- գրել է Ուրսուլա Ֆոն Դեր Լայենը:

Մինչ այդ, Եվրախորհրդարանի սահմանադրական գործերի կոմիտեն մեծամասնությամբ աջակցել է Բրեքսիթի պայմանագրին: