Եվրոպայի խորհրդի բոլոր պետությունները պետք է կատարեն միջազգային պարտավորությունները, հույս ունեմ, որ այդպես կգործի նաև Վրաստանը. Անդրեյ Ռուդենկո
Եվրոպայի խորհրդի բոլոր պետությունները պետք է կատարեն միջազգային պարտավորությունները, հույս ունեմ, որ այդպես կգործի նաև Վրաստանը. Անդրեյ Ռուդենկո

Եվրախորհրդի անդամ բոլոր երկրները պետք է կատարեն միջազգային պարտավորությունները, մենք հուսով ենք, որ այդպես կանի նաև Վրաստանը,- այս մասին Ռուսաստանի արտաքին գործերի տեղակալ, Անդրեյ Ռուդենկոն հայտարարել է «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում: Նա պատասխանել է լրագրողի հարցին, թե ինչպես է Ռուսաստանը վերաբերվում վրացական ընդդիմության կոչերին, որ թույլ չտա Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին մասնակցել, մայիսին Թբիլիսիում կայանալիք Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նիստին:

«Իհարկե, անհնար է չմտածել նման սադրիչ հայտարարությունների մասին, սակայն մենք հիմնականում կենտրոնացած ենք պաշտոնական Թբիլիսիի դիրքորոշման վրա: Ուստի մենք գտնում ենք, որ Եվրախորհրդի բոլոր անդամ պետությունները պետք է կատարեն իրենց միջազգային պարտավորությունները, հուսով ենք, որ նույնը կանի նաև Վրաստանը»,- ասել է Ռուդենկոն: