Անդրեյ Ռուդենկո. Մենք բանակցություններում մեծ առաջխաղացումներ չունեինք, բայց հանդիպումների շարունակությունը կարևոր է, սա միակ տարածքն է, որտեղ կարող ենք հանգիստ խոսել

22:30, 26.03.2021

Մենք բանակցություններում մեծ առաջխաղացումներ չունեինք, բայց հանդիպումների շարունակությունը կարևոր է, սա միակ տարածքն է, որտեղ կարող ենք հանգիստ խոսել, – ասաց Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն՝ Ժնևում:

Ռուդենկոյի խոսքերով, Ժնևի բանակցությունների հաջորդ փուլի հանդիպումն անցել է ինչպես միշտ:

«Հիմնականում մենք ունենք նույն խնդիրները, ուժի չկիրառումը, տարածաշրջանի անվտանգությունը: Կողմերը ներկայացրեցին իրենց դիրքորոշումները, որոնք չեն փոխվել:

Մեծ բեկումներ չենք ունեցել: Այնուամենայնիվ, այս հանդիպումների շարունակությունը կարևոր է, քանի որ դա միակ տարածքն է, որտեղ խոսում ենք նորմալ և հանգիստ: Մենք կոնկրետ արդյունքներ չունենք: Ցավոք, նախորդ տարի համաճարակի պատճառով հանդիպումները դադարեցվել էին, բայց հիմա, կարծում եմ, մենք հետևում ենք թեմային և դինամիկային: Հուսով եմ, հաջորդ հանդիպումը կլինի հունիսին: Մենք քննարկել ենք բոլոր հարցերը, ներառյալ ձերբակալված Գախելաձեի հարցը, դուք այս հարցի շուրջ պետք է խոսեք Հարավային Օսեթիայի հետ:

Մենք խոսեցինք նաև այլ ձերբակալվածների մասին, ներառյալ Աբխազիայում և Հարավային Օսեթիայում: Կա հարցերի մի ամբողջ համալիր, և այդ հարցերի շուրջ դուք պետք է խոսեք Հարավային Օսեթիայի և Աբխազիայի ձեր գործընկերների հետ», – ասաց Ռուդենկոն:

Նմանատիպ