Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի զեկուցողները ողջունում են Վրաստանում քաղաքական համաձայնագրին և կոչ են անում բոլոր քաղաքական ուժերին, ազգային շահերը կանգնեցնեն կուսակցական շահերից վեր
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի զեկուցողները ողջունում են Վրաստանում քաղաքական համաձայնագրին և կոչ են անում բոլոր քաղաքական ուժերին, ազգային շահերը կանգնեցնեն կուսակցական շահերից վեր

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի զեկուցողները ողջունում են Վրաստանում քաղաքական համաձայնագրին և կոչ են անում բոլոր քաղաքական ուժերին, ազգային շահերը կանգնեցնեն կուսակցական շահերից վեր:

Այս մասին ասվում է Եվրոպայի խորհրդի կողմից տարածած հայտարարության մեջ:

«Համաձայնագիրն ընդգրկում է մի քանի կարևոր ոլորտներ, որոնց մենք ուշադիր հետևում ենք Խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի ընթացակարգի շրջանակներում: Լիարժեք և բարեխղճորեն կատարելու դեպքում այս համաձայնագիրը կարող է կարևոր առաջընթաց քայլ լինել երկրի ժողովրդավարական համախմբման գործում: Ըստ այդմ, բոլոր կողմերը պետք է միացնեն ջանքերը այս համաձայնագիրը կյանքի կոչելու համար: Նրանք, ովքեր դա չեն արել, պետք է ստորագրեն առանց հապաղելու: Վրաստանը խաչմերուկում է: Մենք կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին և խաղացողներին ազգային շահը, երկրի եվրաատլանտյան ինտեգրման նախագիծը դնել իրենց կուսակցության և անձնական շահերից ու ռազմավարությունից վեր», – ասված է Վրաստանի հարցով Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի զեկուցողներ, Տիտուս Քորլաթեանի և Կլոդ Կեռնի հայտարարության մեջ:

Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի զեկուցողները ընդգծել են անաչառ և իսկապես անկախ դատական ​​համակարգի կարևորությունը, որը լիակատար վստահություն կունենա Վրաստանի քաղաքացիների համար:

Ողջունելով դատական ​​բարեփոխումների ոլորտում նշանակալի առաջընթացը, զեկուցողները իշխանություններին կոչ արեցին ապահովել, որ դատական ​​բարեփոխումների երրորդ և չորրորդ ալիքների համաձայնեցված գնահատումը հիմնված լինի, իրապես ներառական գործընթացի վրա, բոլոր համապատասխան դերակատարների ներգրավմամբ, ներառյալ քաղաքացիական հասարակությունը:

Զեկուցողները ընդգծեցին, որ գնահատման գործընթացը կարևոր հնարավորություն է նաև դատական ​​համակարգի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի մնացած չկատարված հանձնարարականները կյանքի կոչելու համար: Հատկապես արդարադատության Գերագույն խորհրդի մասով, որի գործելակերպը և հասարակության ցածր մակարդակի վստահությունը խոչընդոտ են հանդիսանում իսկապես անկախ դատական ​​համակարգի համար և լուրջ մտահոգությունների տեղիք են տալիս:

«Այս առումով մենք չենք կարող չընդգծել Արդարադատության գերագույն խորհրդում ոչ դատաոր անդամների դիրքերում պատշաճ ընտրության գործընթացի կարևորությունը: Մենք Վրաստանի խորհրդարանին կոչ ենք անում ապահովել, որ այս բոլոր թեկնածուներն ընտրվեն ներառական, թափանցիկ, կոնսենսուսի և արժանիքների վրա հիմնված ընտրության միջոցով: Ապահովեք, որ այդ անձինք ունենան հնարավորինս լայն աջակցություն դերակատարների և քաղաքական ուժերի միջև: Սա էական նշանակություն ունի այս կարևոր դատական ​​ինստիտուտի օրինականության և դրա նկատմամբ հասարակության վստահության համար», – ասել են համազեկուցողները: