Ընդդիմադիր կուսակցությունները որոշել են, բոյկոտ հայտարարել նոր խորհրդարանին, որը դեմ է ընտրությունների էությանը. Տինի Կոքս
Ընդդիմադիր կուսակցությունները որոշել են, բոյկոտ հայտարարել նոր խորհրդարանին, որը դեմ է ընտրությունների էությանը. Տինի Կոքս

Հանդես եմ գալիս նախաձեռնությամբ, ստուգվեն բոլոր բողոքները, որոնք հնչում էին ընտրական գործընթացի նկատմամբ, կոչ եմ անում իշխող կուսակցությանը և բոլոր մյուս կուսակցություններին, բովանդակալից երկխոսություն վարել` ծագած բոլոր խնդիրները լուծելու և ընտրական և դատական ​​բարեփոխումները շարունակելու համար,- այս մասին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում հայտարարել է, հոլանդացի պատգամավոր՝ Տինի Կոքսը, որի շրջանակներում քննարկվել է Վրաստանում տեղի ունեցած խորհրդարանական  ընտրությունների դիտորդական առաքելության զեկույցը:

«Վրաստանում խորհրդարանական ընտրություններն անց են կացվել «կովիդ 19»-ի համավարակի ժամանակ: Դրա պատճառով սահմանափակված են եղել Վրաստանի քաղաքացիների և կառավարության հնարավորությունները: Մենք, միջազգային դիտորդական առաքելությունները նույնպես սահմանափակ էին: Մենք ստիպված էինք չեղյալ հայտարարել մեր նախընտրական այցը Վրաստան: Միևնույն ժամանակ, մենք կարողացանք մեր պատվիրակության մի մասին ուղարկել ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու: Այնուամենայնիվ, ես կցանկանայի շնորհակալություն հայտնել մեր միջազգային գործընկերներին, և աջակցության համար Վրաստանի կառավարությանը, քաղաքական կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին և լրատվամիջոցների ներկայացուցիչներին: Նրանց շնորհիվ մենք այնուամենայնիվ կարողացանք կատարել մեր գործը»,- ասել է Տինի Կոքսը:

Ինչ վերաբերում է դիտորդական առաքելության աշխատանքի արդյունքներին, ապա, ըստ պատգամավորի, դա ասված է այն զեկույցում, որն արդեն ներկայացվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին:

«Վրաստանում ընտրություններից առաջ քաղաքական մթնոլորտը լարված էր: Այս լարվածությունը պահպանվեց ընտրությունների օրը և դրանից հետո: Դիտորդական առաքելության գնահատմամբ, որում մեզ հետ միասին ընդգրկված էին ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի և ԵԱՀԿ-ի  ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների գրասենյակի ներկայացուցիչները, ընտրությունները մրցակցային էին, և, ընդհանուր առմամբ, պաշտպանվել են հիմնարար իրավունքները: Այնուամենայնիվ, լսվել են  ընտրողների վրա ճնշում գործադրելու մեղադրանքներ, իշխող կուսակցության և պետության կտրուկ բաժանարար գծի խախտում, ինչը խարխլեց հասարակության վստահությունը գործընթացի որոշ ասպեկտների նկատմամբ: Իշխող կուսակցության գերակայությունը ընտրական հանձնաժողովներում բացասաբար է ազդել նրանց անաչառության և անկախության ընկալման վրա, հատկապես ընտրական վարչակազմերի ցածր մակարդակի վրա: Վերջին ժամանակներում ստացված օրենսդրական փոփոխությունները, որոնք սահմանվել են ինկլյուզիվ խորհրդակցությունների արդյունքում և որոնք ներառում էին՝ Եվրախորհրդի և ԵԱՀԿ-ի ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների հանձնարարականները, նպաստել են ժողովրդավարական ընտրությունների հիմք ապահովող օրենսդրական դաշտի ստեղծմանը: Բացի այդ, պետական ​​աուդիտի գրասենյակի նախընտրական քարոզչության ֆինանսավորումը վերահսկելու ունակությունը մնում է սահմանափակ: Ուստի Եվրոպայի խորհրդի և Օդիրի այս հանձնարարականը դեռ պետք է կյանքի կոչվի», – հայտարարել է զեկուցողը:

Տինի Կոքսի խոսքով, 2020 թվականի խորհրդարանական ընտրությունների հիմնական խնդիրը ազատության աստիճանը չէր, խնդիրը արդարադատության որակն էր:

«Ամփոփելով, կասեմ, որ ընտրությունները մրցակցային էին և համեմատաբար ազատ: Ընտրություններին մասնակցել է 48 կուսակցություն և երկու դաշինք: Տասը կուսակցություններ հաջողության հասան, և նրանք խորհրդարան մտցրեցին մեկից ավել պատգամավորի: Այս ընտրություններում հիմնական խնդիրը ազատության աստիճանը չէր, խնդիրը արդարության որակն էր: Մեկ այլ հիմնական խնդիրն այն է, որ ընդդիմադիր կուսակցությունները որոշել են բոյկոտել նոր խորհրդարանը, ինչը հակասում է հենց ընտրությունների էությանը: Մեր համազեկուցողները նրանց արդեն կոչ են արել տեղեր զբաղեցնել նոր խորհրդարանում ՝ Վրաստանի ժողովրդավարությունն ամրապնդելու համար: Մեր կարծիքով, սա ողջամիտ խորհուրդ է, ուստի ես հանդես եմ գալիս նախաձեռնությամբ, ստուգվեն բոլոր բողոքները, որոնք հնչում էին ընտրական գործընթացի նկատմամբ, կոչ եմ անում իշխող կուսակցությանը և բոլոր մյուս կուսակցություններին, բովանդակալից երկխոսություն վարել` ծագած բոլոր խնդիրները լուծելու և ընտրական և դատական ​​բարեփոխումները շարունակելու համար», – հավելել է Տինի Կոքսը:

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը Վրաստանում անց կացված խորհրդարանական ընտրությունների դիտորդական մոնիտորինգի վերաբերյալ զեկույցը հրապարակել է մի քանի օր առաջ: Զեկույցի հեղինակը Տինի Կոքսն է: Զեկույցում նշվում է, որ Վրաստանի խորհրդարանական ընտրությունները մրցակցային էին, իսկ հիմնարար ազատությունները պաշտպանված: Միևնույն ժամանակ, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը կոչ է անում բոլոր կողմերին տեղեր զբաղեցնել նոր խորհրդարանում և չխաթարել դրա ժողովրդավարական գործունեությունը: