Ստրասբուրգում Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը հանդիպել է մարդու իրավունքների հանձնակատար՝ Դունիա Միատովիչի հետ
Ստրասբուրգում Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը հանդիպել է մարդու իրավունքների հանձնակատար՝ Դունիա Միատովիչի հետ

Վրաստանի խորհրդարանական մեծամասնության առաջնորդ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Իրակլի Կոբախիձեն և Վրաստանի խորհրդարանական պատվիրակության անդամ Գիվի Միքանաձեն, հանդիպել են մարդու իրավունքների հանձնակատար Դունիա Միատովիչի հետ:

Կողմերը քննարկել են Վրաստանում մարդու իրավունքների ընդհանուր իրավիճակը և խոսել արդեն իրականացված և առաջիկայում նախատեսվող բարեփոխումների մասին:

Գիվի Միքանաձեի հայտարարությամբ, մարդու իրավունքների իրավիճակի առումով Վրաստանում իրավիճակը դրական է գնահատվել:

Վրացի խորհրդարանականները Դունիա Միատովիչին ներկայացրել են մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից, իրավաբանական հարցերով և մարդու իրավունքների պաշտպանության ու քաղաքացիական ինտեգրման հանձնաժողովների մոտակա ծրագերը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև քրեակատարողական համակարգի հետագա բարեփոխման համար իրավաբանական հանձնաժողովում նախատեսվող աշխատանքները, որոնք իրականացվելու են աշխատանքային խմբի անդամների և քաղաքացիական հատվածի ներգրավմամբ:

«Հանդիպման ընթացքում նշվել է նաև, որ հենց 9-րդ գումարման խորհրդարանում «Վրացական երազանքի» իշխանության պայմաններում, ստեղծվել է հատուկ հարթակ, երբ Մարդու իրավունքների հանձնաժողովում հասարակական քննարկումներ են անցկացվում ժողովրդական պաշտպանի տարեկան զեկույցում արտացոլված հանձնարարականների վերաբերյալ:

Խորհրդարանի ակտիվ վերահսկողության ներքո, նախարարությունների ղեկավարները զեկույց են ներկայացնում  օմբուդսմենի հանձնարարականների կատարման վերաբերյալ, որը էապես նպաստում է դրա իրականացմանը և կատարմանը», – ասել է Գիվի Միքանաձեն հանդիպումից հետո:

Տեղեկատվությունը տարածում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը: