Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ռուսաստանին մեկ անգամ ևս կոչ ենք անելու կատարել պարտավորությունները և դատարանի որոշումները. Կախա Կուճավա
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ռուսաստանին մեկ անգամ ևս կոչ ենք անելու կատարել պարտավորությունները և դատարանի որոշումները. Կախա Կուճավա

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ռուսաստանի պատվիրակության լիազորությունները ճանաչելու հարցը, մեկ տարի անց կրկին բարձրացվում է,- այս մասին հայտարարել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում, Վրաստանի պատվիրակության անդամ, Կախա Կուճավան:

«Մեր բարեկամ երկրների ներկայացուցիչների, պատգամավորների որոշակի խմբերի հետ միասին, մենք պատրաստվում ենք կասկածի տակ դնել նրանց լիազորությունների հարցը: Ամենակարևորն այն է, որ մենք ունենք շատ ուժեղ փաստարկներ, ներառյալ ոչ միայն բռնազավթված տարածքները, այլ նաև տեղի ունեցող մարդու իրավունքների խախտումները, մարդու իրավունքների դատարանի վճիռների կատարումը, որոնց շարժը դեռ չկա»,- հայտարարել է Կախա Կուճավան:

Նրա խոսքով, սրանք այն հարցերն են, որոնց մասին Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը մտադիր է ևս մեկ անգամ հիշեցնել Ռուսաստանին և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում կոչ է անում  կատարել պարտավորությունները և դատարանի որոշումները: