Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում կա պատգամավորների խումբ, որոնց հետ միասին պատրաստվում ենք հարցականի դակ դնել ռուսական պատվիրակության լիազորությունների հարցը. Կախա Կուճավա

22:11, 27.01.2021

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում կան մի խումբ պատգամավորներ, որոնց հետ մենք պատրաստվում ենք կասկածի տակ դնել ռուսական պատվիրակության լիազորությունների հարցը, – այս մասին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի վաղվա նիստի մասին խոսելիս, հայտարարել է խորհրդարանի փոխխոսնակ Կախա Կուճավան:

Ըստ նրա, վաղը Ռուսաստանին ևս մեկ անգամ հիշեցնելու են կատարել իր պարտավորությունները և կատարել դատարանի որոշումները:

«Մեկ տարի անց կրկին բարձրաձայնվում է ռուսական պատվիրակության լիազորությունները ճանաչելու հարցը: Պատգամավորների և մեր բարեկամ երկրի ներկայացուցիչների որոշակի խումբ կա, որի հետ մենք պատրաստվում ենք կասկածի տակ դնել նրանց լիազորությունների հարցը և որ ամենակարևորն է, մենք ունենք շատ ուժեղ փաստարկներ, ներառյալ ոչ միայն բռնազավթված տարածքները, այլ նաև մարդու իրավունքների ոտնահարումները, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների կատարումը, որոնց շարժ դեռ չկա: Սրանք հարցեր են, որոնց մասին մենք իրոք պատրաստվում ենք ևս մեկ անգամ հիշեցնել Ռուսաստանին և կոչ անել Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովին, կատարել իր պարտավորությունները և կատարել դատարանի որոշումները», – հայտարարել է Կուճավան:

Նմանատիպ