Եվրախորհրդարանի պաշտպանության և անվտանգության մասին բանաձևը ևս մեկ հաստատում է, որ գործընկերները կանգնած են մեր կողքին. Կախա Կուճավա
Եվրախորհրդարանի պաշտպանության և անվտանգության մասին բանաձևը ևս մեկ հաստատում է, որ գործընկերները կանգնած են մեր կողքին. Կախա Կուճավա

Եվրախորհրդարանում քվեարկելու են պաշտպանության և անվտանգության մասին բանաձևի շուրջ: Փաստաթուղթը պարունակում է հստակ հաղորդագրություններ, Վրաստանի բռնազավթված տարածքների մասին և կոչ է անում Ռուսաստանին կատարել իր պարտավորությունները,- այս մասին հայտարարել է խորհրդարանի փոխխոսնակ, Կախա Կուճավան, մեկնաբանելով Եվրախորհրդարան ներկայացված բանաձևի հարցը, որտեղ խոսվում է Ռուսաստանի կողմից Վրաստանի տարածքների բռնազավթման մասին:

Նրա խոսքով, փաստաթղթում նշված է նաև հիբրիդային պատերազմը, ապատեղեկատվությունը և այն քարոզչությունը, որն իրականացնում է Ռուսաստանը:

«Սա ևս մեկ ապացույց է այն բանի, որ մեր գործընկերները կանգնած են մեր կողքին, և մեր խաղաղ ճանապարհը կարևոր կլինի: Նման բանաձևերն ու աջակցությունը կապահովեն, որ մենք Ռուսաստանին կստիպենք կատարել իր ստանձնած պարտավորությունները և տեղի ունենա երկրի ապաբռնազավթումը», – հայտարարել է Կուճավան: