Եվրամիությունն ընդլայնել է պատժամիջոցները Ռուսաստանի դեմ

Եվրամիությունն ընդլայնել է պատժամիջոցները Ռուսաստանի դեմ: Եվրամիության անդամ երկրների նախարարների որոշմամբ, «սև ցուցակին» ավելանալու է ևս 7 սուբյեկտ, որոնք կապված են Ռուսաստանի կողմից բռնագրավված Ղրիմում 2019 թվականի սեպտեմբերին «ընտրությունների անցկացման» հետ:

Խոսքը վերաբերում է բռնագրավված Ղրիմի «նահանգապետների» և «ԿԸՀ»-ի անդամներին: Նրանց մուտքը ԵՄ կարգելվի և կսառեցվեն նրանց ֆինանսական ակտիվները:

Այժմ, «սև ցուցակ» է մտցված 177 ֆիզիկական անձ և 44 կազմակերպություն: