Եվրամիությունը լիովին ներգրավված է, որ օգնի Վրաստանին ճգնաժամը հաղթահարելու գործում, բայց ճգնաժամի կարգավորման պատասխանատվությունը դրված է քաղաքական առաջնորդների վրա. Քրիստիան Դանիելսոն
Եվրամիությունը լիովին ներգրավված է, որ օգնի Վրաստանին ճգնաժամը հաղթահարելու գործում, բայց ճգնաժամի կարգավորման պատասխանատվությունը դրված է քաղաքական առաջնորդների վրա. Քրիստիան Դանիելսոն

Եվրամիությունը լիովին ներգրավված է, որ օգնի Վրաստանին ճգնաժամը հաղթահարելու գործում, բայց ճգնաժամի կարգավորման պատասխանատվությունը դրված է, ոչ թե Եվրամիության, այլ քաղաքական առաջնորդների վրա,- այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ, Շառլ Միշելի անձնական ներկայացուցիչ, Քրիստիան Դանիելսոնը:

Դանիելսոնը ուշադրությունը կենտրոնացրել է փոխզիջման կարևորության վրա:

«Ես հանդիպել եմ յոթ եվրապատգամավորների հետ և քննարկել հետագա քայլերը: Ես հանդիպեցի նաև ակտիվ ոչ կառավարական հատվածի ներկայացուցիչների հետ, որոնց հետ դուք զրուցել եք: Երեկվա հայտարարությունը շատ հետաքրքիր էր: Ինչպես տեսնում եմ, մենք խոսում ենք փոխզիջման մասին, որն ուղղված է ապագային: Ես շփվել եմ Բրյուսելում մինչ այստեղ գալը: Եվրամիությունը լիովին ներգրավված է, որ օգնի Վրաստանին ճգնաժամը հաղթահարելու գործում, բայց ճգնաժամի կարգավորման պատասխանատվությունը դրված է, ոչ թե Եվրամիության, այլ քաղաքական առաջնորդների վրա: Կցանկանայի ասել նաև, որ նախորդ առաքելության ընթացքում մենք լավ ծանոթացանք խնդիրներին: Կարծում եմ, յուրաքանչյուր քաղաքական կուսակցություն գիտի, թե ինչ տեսակետ ունի ուրիշը: Նրանք նաև գիտեն, թե ինչ պետք է արվի համաձայնության հասնելու համար, բայց նրանց կամքն է, որ գտնեն համաձայնություն և փոխզիջում», – հայտարարել է Քրիստիան Դանիելսոնը: