Եվրամիությունը 100 տոկոսով աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը և բացարաձակապես դեմ է բաժանող գծի տեղակայմանը
Եվրամիությունը 100 տոկոսով աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը և բացարաձակապես դեմ է բաժանող գծի տեղակայմանը

Եվրամիությունը 100 տոկոսով աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը և բացարաձակապես դեմ է բաժանող գծի տեղակայմանը,- այս մասին լրագրողներին է հայտնել Վրաստանում Եվրամիության դեսպան Կառլ հարցելը՝ Ատոց գյուղու հարակից տարածքում անօրեն սահմանազատման գործընթացի առնչությամբ:

«Արդեն լսել եմ տեղեկություն Ատոց գյուղի մի առկա իրավիճակի մասին: Դրությունը գնահատելու համար մենք տեղում ունենք Եվրամիության առաքելություն: Մենք 100 տոկոսով աջակցում ենք Վրաստանի տարածքային ամբողջականությանը և բացարաձակապես դեմ ենք բաժանող գծի տեղակայմանը»,- հայտարարել է Կառլ Հարցելը:

Վրաստանի պետական անվտանգության ծառայության տեղեկությամբ, Ատոց գյուղի հարակից տարածքում ընթանում է անօրեն սահմանազատման գործընթաց: Փաստին արձագանքում է նաև Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը, որը կոչ է անում Ռուսաստանին, դադարեցնել Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված անօրեն գործողությունները: