Եվրահանձնաժողովի նախագահ. Մենք Խորվաթիայի կողքին ենք, պատրաստ ենք աջակցության համար
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն Դեր Լայենը արձագանքել է Խորվաթիայում տեղի ունեցած երկրաշարժին և աջակցություն հայտնել խորվաթներին:
«Խորվաթիայում ևս մեկ ուժգին երկրաշարժից հետո, նախորդ երկու օրում երկրորդը, ես կրկին զրուցել եմ վարչապետ Անդրեյ Պլենկովիչի հետ: Մենք պատրաստ են աջակցության համար: Ես խնդրել եմ Ջանեզ Լենարչիչին, պատրաստ լինել Խորվաթիա մեկնելու համար: Մենք Խորվաթիայի կողքին ենք»,- գրում է Ուրսուլա Ֆոն Դեր Լայենը:
Հիշեցնենք, Խորվաթիայում տեղի էր ունեցել 6.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ:
