Իրակլի Կոբախիձե․ «Բանակի ճամբարը» երիտասարդներին հնարավորություն է տալիս կիսելու այն հպարտությունը, որը զգում է յուրաքանչյուր զինծառայող հայրենիքին ծառայելիս»
Իրակլի Կոբախիձե․ «Բանակի ճամբարը» երիտասարդներին հնարավորություն է տալիս կիսելու այն հպարտությունը, որը զգում է յուրաքանչյուր զինծառայող հայրենիքին ծառայելիս»

Ուրախ եմ, որ շատ արժեքավոր, կարևոր ավանդույթը շարունակվում է, և արդեն չորրորդ տարին է, ինչ անցկացվում է «Բանակի ճամբարը», որը ձեզ՝ երիտասարդներիդ, հնարավորություն է տալիս կիսել այն հպարտությունը, որը զգում է յուրաքանչյուր զինծառայող հայրենիքին ծառայելիս,- այս մասին «Բանակի ճամբար 2026»-ի բացման միջոցառմանն իր ելույթում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:

Ինչպես նշել է Կոբախիձեն, «Բանակի ճամբարը» հյուրընկալում է 1 700 աշակերտի ինչպես Կոջորիում, այնպես էլ Սաչխերեի լեռնային պատրաստության դպրոցում:

«Վստահ եմ, որ այս օրերը ձեզ համար կլինեն թե՛ շատ հետաքրքիր, թե՛ հաճելի և, ի վերջո, կլինեն անմոռանալի։ Ընդհանուր առմամբ, «Բանակի ճամբարը» հյուրընկալում է 1 700 աշակերտի ինչպես Կոջորիում, այնպես էլ Սաչխերեի լեռնային պատրաստության դպրոցում: Ձեզնից յուրաքանչյուրը հնարավորություն կունենա տեղում տեսնելու, թե ինչպիսին է զինվորի կյանքը, ինչպիսի արժեքների է հաղորդակից դառնում զինծառայողը: Նաև շատ կարևոր է, որ «Բանակի ճամբարին» այս տարի առաջին անգամ ավելացել է «Պատրիարքական ժամի» բաղադրիչը, որտեղ հնարավորություն կունենաք խոսելու մեր ազգային, հոգևոր արժեքների մասին: Չափազանց կարևոր նախագիծ է։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր իրականացնում են այս նախագիծը։ Շնորհակալություն պաշտպանության նախարարությանը, կրթության նախարարությանը, երիտասարդության գործակալությանը, յուրաքանչյուր հրահանգչի։ Ձեզնից յուրաքանչյուրի համար շատ կարևոր են այն օրերը, որոնք կանցկացնեք «Բանակի ճամբարում»: Ուզում եմ բոլորիդ հաջողակ և շատ հետաքրքիր օրեր մաղթել»,- հայտարարել է վարչապետը։