Թբիլիսիի մետրոյի առաջին գծում երթևեկությունն ամբողջությամբ վերականգնվել է
Թբիլիսիի մետրոյի առաջին գծում երթևեկությունն ամբողջությամբ վերականգնվել է

Թբիլիսիի մետրոյի առաջին գծում երթևեկությունն ամբողջությամբ վերականգնվել է։ Այս մասին տեղեկատվություն է տարածում Թբիլիսիի տրանսպորտային ընկերությունը։

Նրանց տվյալներով՝ գնացքների տեղաշարժի մասնակի խափանումը պատճառվել էր «Ռուսթավելի» մետրոյի կայարանում գնացքի տեխնիկական անսարքությամբ, ինչի պատճառով մետրոն աշխատում էր միայն «Ախմետելիս թեատրիից» մինչև «Սադգուրիս մոեդանի» (Կայարանի հրապարակ)։

Այս փուլի համար մետրոյի երկու գծերն էլ սովորական ռեժիմով սպասարկում են ուղևորներին։