ԱՄՆ-ը երկու ամսով թուլացրել է իրանական նավթի վրա դրված պատժամիջոցները
ԱՄՆ-ը երկու ամսով թուլացրել է իրանական նավթի վրա դրված պատժամիջոցները

ԱՄՆ ֆինանսների նախարարության հայտարարության համաձայն՝ Միացյալ Նահանգները իրանական նավթի դեմ սահմանված պատժամիջոցները երկու ամսով՝ մինչև օգոստոսի 21-ը, մեղմացրել է։

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նախարարությունն արդեն տրամադրել է համապատասխան լիցենզիան, որի շրջանակներում Իրանը կկարողանա իրականացնել նավթի արտահանում։ Ինչպես հայտնի է, գլխավոր լիցենզիան ներառում է հում նավթի և նավթամթերքի ներմուծումը ԱՄՆ։

«Շվեյցարիայում ընթացող արդյունավետ բանակցություններին համապատասխան՝ Իրանն ապահովել է ազատ և բաց տարանցում Հորմուզի նեղուցով։ Բացի այդ, նա թույլ կտա Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (IAEA) տեսուչների մուտքը երկիր։ Այս շրջանակներում ֆինանսների նախարարությունը տրամադրել է ժամանակավոր՝ 60-օրյա ընդհանուր լիցենզիա, որը թույլատրում է իրանական նավթի արտադրությունը, մատակարարումն ու վաճառքը»,- հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը։

Անցյալ շաբաթ Վաշինգտոնի և Թեհրանի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի համաձայն՝ Միացյալ Նահանգները համաձայնել է արտոնություններ տրամադրել իրանական հում նավթի, նավթամթերքի և արտադրանքի արտահանման, ինչպես նաև դրա հետ կապված բոլոր ծառայությունների, այդ թվում՝ բանկային գործարքների, ապահովագրության և փոխադրումների արտահանման համար։