Եթե Վրաստանի նման երկրները կարող են բավարարել ՆԱՏՕ-ի անդամության պահանջները, ապա դաշինքի դռները բաց են. Էնտոնի Բլինկեն
Եթե Վրաստանի նման երկրները կարող են բավարարել ՆԱՏՕ-ի անդամության պահանջները, ապա դաշինքի դռները բաց են. Էնտոնի Բլինկեն

Եթե Վրաստանի նման երկիրը կարող է բավարարել ՆԱՏՕ-ին անդամակցելու պահանջները և կարող է նպաստել Եվրաատլանտյան անվտանգությանը, այո, դուռը բաց է,- այսպես է պատասխանել ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Ջո Բայդենի կողմից, պետքարտուղարի պաշտոնում առաջադրված Էնթոնի Բլինկենը հարցին, որը հնչում էր հետևյալ կերպ. Կրկին կողմ է թե ոչ Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամակցությանը:

ՆԱՏՕ-ի ընդլայնման մասին հարցը, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում Էնտոնի Բլինկենին առաջադրել է հանրապետական Սենատոր Ռենդի Փոլը:

Ի պատասխան Բլինկենի հայտարարության, Ռենդի Փոլը նշել է, որ եթե Վրաստանը անդամակցեր ՆԱՏՕ-ին, դաշինքի կանոնադրության 5-րդ հոդվածի նախատեսմամբ, ԱՄՆ-ն այժմ պատերազմ էր ունենալու Ռուսաստանի հետ: Սենատորը հայտարարել է, որ չէր աջակցի Վրաստանի անդամակցությանը ՆԱՏՕ-ին:

Բլինքենը չի համաձայնել այդ կարծիքին: Պետքարտուղարի թեկնածուի խոսքով, Ռուսաստանը ագրեսիվ գործողություններ է ձեռնարկում միայն ՆԱՏՕ-ի ոչ անդամ երկրների դեմ:

«Ես կարծում եմ, որ հակառակը, ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին անդամակցությանը, Ռուսաստանը ագրեսիվ գործողություններ է ձեռնարկում այն ​​երկրների դեմ, որոնք ՆԱՏՕ-ի անդամ չեն: Մենք նախկինում տեսել ենք, որ ՆԱՏՕ-ին անդամակցած երկրները ռուսական ագրեսիայի թիրախ չեն», – հաայտարարել է Բլինկենը: