Եթե «Վրացական երազանքը» դատավորների արագ կարգով նշանակումից չի հրաժարվի, դրան կհետևի կոնկրետ գործողություններ. Զաալ Ուդումաշվիլի
Եթե «Վրացական երազանքը» դատավորների արագ կարգով նշանակումից չի հրաժարվի, դրան կհետևի կոնկրետ գործողություններ. Զաալ Ուդումաշվիլի

Դատավորների հայտարարությունն այն մասին, որ միջազգային հանրությունը միջամտում է ներքին գործերին, նպատակ ունի խորացնել «Վրացական երազանքի» և նրա արևմտյան գործընկերների միջև եղած ճեղկվածքը: Այս մասին հայտարարել է «Ազգային շարժման» անդամ Զաալ Ուդուամշվիլին:

Նրա խոսքով, նման հայտարարությունները անպատասխան չեն մնա:

«Բնականաբար, նման հայտարարությունները անպատասխան չեն մնա: Ընթացող դատական ​​գործընթացի վերաբերյալ, շատ խիստ գնահատականներ լսեցինք ինչպես Եվրամիության, այնպես էլ ԱՄՆ-ի կողմից: Սա աղետալի գործընթաց է երկրի համար: Եթե «Վրացական երազանքը» դատավորների արագ կարգով նշանակումից չի հրաժարվի, դրան կհետևի կոնկրետ գործողություններ», – հայտարարել է Զաալ Ուդումաշվիլին:

Դատավորները մշակել են համատեղ դիմում, որտեղ կոչ են անում բոլոր կողմերին զերծ մնալ դատական ​​համակարգի վարկաբեկումից: