Եթե հասարակության կողմից լինի նույն դիրքորոշումը, աշունը կանցկացնենք շատ թեթև, այդ ժամանակ կհայտնվի պատվաստուկը և մարդկությունը կհաղթի կորոնավիրուսին. Ամիրան Գամղրելիձե
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար, Ամիրան Գամղրելիձեի հայտարարությամբ, եթե Վրաստանում պահպանվի այս համավարակային իրավիճակը, ուսման մեկնարկին վտանգ չի սպառնի:
Նրա խոսքով, վարակի 15-20 դեպքերը կառավարելի են:
«Եթե մենք պահպանենք այս համավարակաբանական իրավիճակը, որն ունենք այսօր, ապա ուսման մեկնարկին վտանգ չի սպառնի, այլ մեղմացումները կլինեն աստիճանաբար: Մենք այժմ գտնվում ենք միջնագծում, պահպանում ենք հավասարակշռությունը: Մի կողմից պետք է թեթևացնել տնտեսությունը, քանզի մարդկանց գործ է անհրաժեշտ և եկամտի աղբյուր:
Այս վեց ամիսների ընթացքում մենք շատ բան ենք սովորել: Այժմ երկիրը ավելի պատրաստ է: Եթե հասարակության կողմից լինի նույն դիրքորոշումը, աշունը կանցկացնենք շատ թեթև, այդ ժամանակ կհայտնվի պատվաստուկը և մարդկությունը կհաղթի կորոնավիրուսին,- անձնական բժիշկ հաղորդմանը մասնակցելու ժամանակ հայտարարել է Ամիրան Գամղրելիձեն: