Եթե մենք պահպանենք բոլոր կանոնները և շնչադիմակ կրելու մակարդակը հասցնենք 95 տոկոսի, երրորդ ալիք չենք ունենա
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար, Ամիրան Գամղրելիձեի հայտարարությամբ, նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների համեմատ, դրականության ցուցանիշը կրճատվել է 5 անգամ, ուստի պետք է զգույշ լինել առաջընթացի նկատմամբ. Եթե մենք պահպանենք բոլոր կանոնները և շնչադիմակ կրելու մակարդակը հասցնենք 95 տոկոսի, ապա արդեն երրորդ ալիք չենք ունենա: Շարժունակությունը լրջորեն կբարձրանա, շատ կարևոր է չծանրաբեռնել ավտոբուսները, ավելի լավ է մի փոքր սպասել երկրորդ ավտոբուսին, քան բարձրանալ»,- հայտարարել է Ամիրան Գամղրելիձեն
Կառավարության վարչակազմը, փետրվարի 8-ին և 15-ին սահմանափակումների մեղմացման վերաբերյալ տարածել է պաշտոնական տեղեկատվություն:
Կառավարության վարչակազմում հայտնում են, որ վերջին յոթ օրվա ընթացքում դրականության ցուցանիշը իջել է չորս տոկոսից, ուստի սահմանափակումների աստիճանական թուլացումը կսկսվի նախատեսվածից շուտ: