Ես երբեմն մտածում եմ, որ երկրիս բան չի օգնելու, այս ամենը նմանվում է բարձր սարից գլորվող քարին, երբ գալիս է քո վրա և չի կանգնում. Իլիա երկրորդ
Ես երբեմն մտածում եմ, որ երկրիս բան չի օգնելու, այս ամենը նմանվում է բարձր սարից գլորվող քարին, երբ գալիս է քո վրա և չի կանգնում. Իլիա երկրորդ

Ժամանակ առ ժամանակ իմ մոտ միտք է ծագում, որ երկրիս բան չի օգնելու,-այս հայտարարությունը Համայն Վրաստանի Կաթողիկոս պատրիարք Իլիա երկրորդը արել է  Մցխեթա-Թբիլիսիի թեմի հոգևորականների և հոգեբանների հետ հանդիպման ժամանակ:

Պատրիարքի խոսքերով, վերջին տարիներին տեղի են ունեցել  բազմաթիվ բացասական իրադարձություններ, որոնց մեջ ներգրավված են երիտասարդները: Իլյա երկրորդը նշել է, որ  ցանկանում է կազմակերպել մի շարք հանդիպումներ, որտեղ կքննարկեն, թե ինչպես օգնել մարդկանց:

«Ինչպես գիտեք, երբ բացասական լուրեր են գալիս, տեղի են ունենում վատ իրադարձություններ: Երիտասարդությունը ներգրավված է դրանում: Ինչով է բացատրվում  ատելությունը, ոմանք կարծում են, որ սոցիալական պայմաններն են  դժվար, սակայն ես կարծում եմ, որ ինչ-որ բան ավելի հզոր է: Աստվածաշնչում գրված է, որ մինչ Հիսուս Քրիստոսի երկրորդ անգամ գալը, չար ոգին, Սատանան կուժեղացնի իր ազդեցությունը: Իհարկե, անձամբ մարդկանց մասնակցությամբ: Եթե ​​մարդը չի ցանկանում և ապրում է հոգևոր կյանքով, սատանան չի կարող որևէ  բան անել, և ես ցանկանում եմ մի քանի հանդիպում կազմակերպել և քննարկել, թե ինչպես օգնենք մարդկանց:

Առաջին հերթին, մենք պետք է ուժեղացնենք մեր աղոթքները և խնդրում եմ հոգեբաններին արտահայտել ձեր կարծիքը: Ես երբեմն մտածում եմ, որ երկրիս բան չի օգնելու: Այս ամենը նմանվում է բարձր սարից գլորվող քարին, երբ գալիս է քո վրա և չի կանգնում: Ես ցանկանում  եմ, որ մեր հոգեբանները ներգրավվեն այս գործողությանը: Աստված թող ցանկանա, որ այս բոլոր խնդիրները կարգավորվեն»,-ասել է պատրիարքը:

 

Պատրիարքը և արքեպիսկոպոս Շիոն հանդիպել են  Մցխեթա-Թբիլիսիի թեմի հոգևորականության և հոգեբանների հետ: Հանդիպմանը քննարկվել են երիտասարդների մոտ ագրեսիայի դրսևորումների հարցերը: Վրաստանի պատրիարքարանի տարածած հայտարարության մեջ ասված է, որ հանդիպմանը անդրադարձ են եղել  ժամանակակից խնդիրներին և մարտահրավերներին: