Երկրորդ փուլում քվեարկել կկարողանան նաև այն քաղաքացիները, որոնց 18-ամյակը լրացել է հոկտեմբերի 28-ից հետո

12:39, 08.11.2018

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլում քվեարկել կկարողանան նաև այն քաղաքացիները, որոնց 18-ամյակը լրացել է հոկտեմբերի 28-ից հետո: Համապատասխան որոշումն այսօր հրապարակել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ):

Պետական ծառայությունների զարգացման գործակալությունը պարտավոր է, ԿԸՀ-ին փոխանցել այն քաղաքացիների տվյալները, որոնք երկրորդ փուլի անցկացման օրն արդեն կլինեն 18 տարեկան: Նշված տվյալներն ԿԸՀ-ն ստանալու է երկրորդ փուլը նշանակելուց հետո:

Դրա հետ մեկտեղ, ծառայությունների զարգացման գործակալությունը պետք է ներկայացնի տվյալներ մինչև նոյեմբերի 11-ը ներառյալ մահացած անձանց մասին: Ինչպես նաև, տեղեկություն այն քաղաքացիների մասին, որոնք մինչ այժմ բնակելի վայրի համաձայն չունեին գրանցում, կամ փոխել են գրանցման հասցեն:

Նմանատիպ