Երկրի մասշտաբով երեկ կատարվել է 7079 «Փի Սի Ար» և մոտ 1500 արագ թեստ
Երեկ ամբողջ երկրում կատարվել է 7 079 «Փի Սի Ար» և մինչև 1500 արագ թեստ,- այս մասին հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար, Ամիրան Գամղրելիձեն հայտարարել է Բաթումիում, լրագրողների հետ զրուցում:
Նրա խոսքով, այս փուլում երկրում կորոնավիրուսի կապակցությամբ իրավիճակն ուշագրավ է, սակայն ոչ տագնապալի:
«Երեկ ամբողջ հանրապետությունում իրականացվել է 7 079 «Փի Սի Ար» և մինչև 1500 արագ թեստ: Այսօրվա դրությամբ կարանտինում ունենք 6080 մարդ, 1310-ը ապաքինված է, ինչը ընդհանուր ցուցանիշի 80 տոկոսն է: Կորոնավիրուսից մահացել է 19 մարդ և դա ընդհանուր ցուցանիշի 1,15 տոկոսն է: Սա ընդհանուր համավարակաբանական իրավիճակն է»,- ասել է Գամղրելիձեն: