Երկրաշարժ՝ Վրաստան-Հայաստան սահմանին
Երկրաշարժ՝ Վրաստան-Հայաստան սահմանին

Վրաստան-Հայաստան պետական սահմանի մոտ այսօր առավոտյան գրանցվել են ստորգետնյա ցնցումներ:

Մոլորակն ուսումնասիրող գիտական ինստիտուտի և սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տեղեկությամբ, այսօր, հունիսի 6-ին, Թբիլիսիի ժամանակով 07:58-ին Վրաստան-Հայաստան պետական սահմանից 8 կմ հեռավորության վրա տեղի է ունեցել 3.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ:

Դրա հետ մեկտեղ, երկրաշարժ է տեղի ունեցել նաև հունիսի 5-ին, Ադրբեջանում, Վրաստանի պետական սահմանից 28 կմ հեռավորության վրա: