Վրաստանում օրվա ընթացքում տեղի է ունեցել երրորդ երկրաշարժը
Վրաստանում օրվա ընթացքում տեղի է ունեցել երրորդ երկրաշարժը

Վրաստանում օրվա ընթացքում տեղի է ունեցել երրորդ երկրաշարժը: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ժամը 17:38-ին:

Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով, էպիկենտրոնը եղել է Դմանիսի քաղաքից 24 կիլոմետր հարավ-արևմուտք՝ Սամեբա գյուղի մոտակայքում:

Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3,3 բալ:

Դմանիսիում այսօր երկրաշարժեր են գրանցվել ժամը 10:26-ին և 14:03-ին: