Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժից հետո հիվանդանոցներին է դիմել 25 մարդ
Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժից հետո հիվանդանոցներին է դիմել 25 մարդ

Հայաստանում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի արդյունքում, բժշկական հաստատությունների է դիմել 25 մարդ: Այս մասին տեղեկատվություն է տարածում Հայաստանի առողջապահության նախարարությունը:

Տուժածների մեծ մասն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից: Հոսպիտալացվել է միայն մեկ հղի կին:

Փետրվարի 13-ին, տեղի է ունեցել 4.7 բալ ուժգնությամբ երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում էր Երևանից ութ կիլոմետր հեռավորության վրա: Արտակարգ իրավիճակների ծառայության փոխանցմամբ, Հայաստանի մայրաքաղաքում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5-6 բալ, աղետը ավերվածություններ չի առաջացրել: Վնասվել է մի քանի շենք: