Երևանում ընթանում է վարչապետի հրաժարականի պահանջով բողոքի ցույց

Երևանում, Ազատության հրապարակում ընթանում է բողոքի ցույց: Ցուցարարները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Ցույցը կազմակերպվել է ընդդիմախոս 17 կուսակցությունների կողմից:

Ցուցարարները վարչապետի հրաժարականի հետ մեկտեղ պահանջում են նաև նոր, ժամանակավոր կառավարության ձևավորում:

Հայաստանում վարչապետի հրաժարականի պահանջով բողոքի ցույցերն սկսվել են այն բանից հետո, երբ երկրի վարչապետը Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ միասին ստորագրեց Լեռնային Ղարաբաղում պատերազմի ավարտի մասին համաձայնագիրը: Անձամբ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ և այժմ նրա օրակարգում միայն կայունության ապահովումն է: