Առաջիկա օրերին Վրաստանում ժամանակ առ ժամանակ սպասվում է տեղումնաբեր եղանակ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ և քամու ուժգնացում
Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը տեղեկատվություն է տարածում հունիսի 23-25-ը Վրաստանում սպասվող եղանակի մասին։
Գործակալության տվյալներով՝ առաջիկա օրերին Վրաստանում ժամանակ առ ժամանակ սպասվում է տեղումնաբեր եղանակ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ և քամու ուժգնացում։
Թբիլիսիում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կգրանցվի +27, +29 աստիճան։
Ափամերձ շրջաններում (Բաթումի, Քոբուլեթի, Անակլիա, Փոթի) հունիսի 23-ին կլինի առանց տեղումների եղանակ, իսկ հունիսի 24-25-ին սպասվում է համեմատաբար զով և տեղումնաբեր եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կգրանցվի +24, +26 աստիճան։
Արևմտյան Վրաստանի հարթավայրային շրջաններում (Զեստափոնի, Քութայիսի, Սամտրեդիա, Զուգդիդի, Մարտվիլի, Օզուրգեթի) հունիսի 23-ին կլինի առանց տեղումների եղանակ, իսկ հունիսի 24-25-ին սպասվում է համեմատաբար զով և տեղումնաբեր եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կգրանցվի +26, +28 աստիճան։
Արևմտյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ամբրոլաուրի, Օնի, Ցագերի, Շովի, Ճիաթուրա, Սաչխերե, Խուլո, Ռիկոթիի լեռնանցք) ժամանակ առ ժամանակ սպասվում է տեղումնաբեր եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կգրանցվի +23, +25 աստիճան։
Արևմտյան Վրաստանի բարձրլեռնային շրջաններում (Մեստիա, Բախմարո) ժամանակ առ ժամանակ սպասվում է տեղումնաբեր եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կգրանցվի +21, +23 աստիճան։
Քարթլիում (Ռուսթավի, Բոլնիսի, Մարնեուլի, Գարդաբանի, Գորի, Ցխինվալի) ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ և քամու ուժգնացում։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կգրանցվի +27, +29 աստիճան։
Կախեթիում (Սագարեջո, Թելավի, Գուրջաանի, Սիղնաղի, Լագոդեխի, Ղվարելի, Ախմետա, Դեդոփլիսծղարո) ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ և քամու ուժգնացում։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կգրանցվի +28, +30 աստիճան։
Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալցիխե, Բորժոմի, Դուշեթի, Թիանեթի, Փասանաուրի) ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ և քամու ուժգնացում։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կգրանցվի +25, +27 աստիճան։
Արևելյան Վրաստանի բարձրլեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ և քամու ուժգնացում։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կգրանցվի +19, +21 աստիճան։