Երևանում ընթանում է «Արժանապատվության երթ»

Երևանում ընթանում է «Արժանապատվության երթ»: Երթի մասնակիցները պահանջում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Այս մասին տեղեկություն է տարածում հայկական մամուլը:

Երթը մեկնարկել է Սասունցի Դավիթ արձանի հարակից տարածքից: Ցուցարարները վանկարկում են – «Նիկոլ, հեռացիր»:

Երևանում նախօրեին ևս անցկացվել է «Արժանապատվության երթ»: Կազմակերպիչները ընթացիկ շաբաթ պատրաստվում են ամեն օր անցկացնել երթեր: Շաբաթ օրը, Ազատության հրապարակում կանցկացվի բողոքի ցույց: