Երևանում բողոքի ցույց է անցկացվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով
Երևանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընթանում է հերթական հանրահավաքը: Բողոքի ցույցի մասնակիցները հավաքված են կառավարության տան դիմաց:
Ցուցարարների մի մասը փակել է Տիգրան Մեծ պողոտա տանող ճանապարհը և պահանջում է հանդիպում վարչապետի հետ: Նրանք Նիկոլ Փաշինյանից պարզաբանություն են պահանջում Ղարաբաղի տարածքն Ադրբեջանին հանձնելու համար:
Հայաստանում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցերն անցկացվում են նոյեմբերի 10-ից: Քաղաքացիների մի մասը Փաշինյանի հրաժարականն է պահանջում ղարաբաղյան հակամարտության հարցով Ադրբեջանի հետ Մոսկվայի միջնորդությամբ ունեցած համաձայնագրի պատճառով: