Ենս Ստոլտենբերգը հատուկ ներկայացուցիչ է նշանակել Ուկրաինայում

20:13, 17.07.2024

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը բրիտանացի Պատրիկ Թերներին նշանակել է Ուկրաինայում հատուկ ներկայացուցչի պաշտոնում։ Այս մասին տեղեկություն է տարածում «Ռոյթերս» գործակալությունը։ «Վստահ եմ, որ նա հիանալի կլինի այս կարևոր դերում, քանի որ ՆԱՏՕ-ն շարունակում է ուժեղացնել իր աջակցությունն Ուկրաինային»,- ասել է Ստոլտենբերգը։ ՆԱՏՕ-ի տվյալներով՝ Թերները կգլխավորի դաշինքի գրասենյակը Կիևում և հանդես կգա որպես Ուկրաինայի կառավարության հետ ՆԱՏՕ-ի հարաբերությունների համակարգող։

Նմանատիպ