Ենս Սթոլթենբերգ. Խստորեն դատապարտում եմ Քաբուլի օդանավակայանում տեղի ունեցած սարսափելի ահաբեկչությունը, մեր առաջնահերթությունն է հնարավորինս շատ մարդկանց տարհանել սեղմ ժամկետում
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը դատապարտել է Քաբուլի օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչությունը՝ հայտարարելով, որ որքան հնարավոր է շատ մարդ պետք է հնարավորինս շուտ տարհանվի:
«Ես խստորեն դատապարտում եմ Քաբուլի օդանավակայանում տեղի ունեցած սարսափելի ահաբեկչությունը: Իմ մտքերը բոլոր տուժածների և նրանց մտերիմների հետ են: Մեր առաջնահերթությունն է հնարավորինս շատ մարդկանց տարհանել հնարավորինս սեղմ ժամկետներում», – գրել է Սթոլթենբերգը Twitter-ում:
Ինչպես հաղորդում է «Reuters»-ը, Քաբուլի օդանավակայանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել է առնվազն 13 մարդ:
ԶԼՄ-ների հաղորդմամբ, պայթյունը տեղի է ունեցել օդանավակայանի մուտքերից մեկում, որտեղ կուտակվել էին աֆղանցիներ:
https://twitter.com/jensstoltenberg/status/1430914579563835405?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1430914579563835405%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2F1tv.ge%2Fnews%2Fiens-stoltenbergi-mkacrad-vgmob-qabulis-aeroportshi-momkhdar-sazarel-teraqts-chveni-prioritetia-rac-sheidzleba-meti-adamianis-evakuacia-umokles-droshi%2F%3Ffbclid%3DIwAR2J2i0df_BSZ4bhbveevmDPr49_ohQkFB4bg_UqzVDQOKAgxTnuyCAt0SY