Եմենի շիա «հութիները» բալիստիկ հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ

13:47, 21.07.2024

Եմենի շիա «հութիները» բալիստիկ հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ։

«Հութիների» հայտարարության մեջ նշվում է, որ հրթիռակոծության թիրախը եղել է Իսրայելի հարավում գտնվող Էյլաթ քաղաքը։

Միաժամանակ, Իսրայելի ՊԲ-ն տեղեկություն է տարածել, որ իսրայելական հակաօդային պաշտպանության «Arrow 3» համակարգի օգնությամբ չեզոքացրել է «հութիների» արձակած բալիստիկ հրթիռները։

Իսրայելական լրատվամիջոցները հայտնում են, որ բալիստիկ հրթիռները ոչնչացվել են երկրի օդային տարածքից դուրս։ Arrow 3 համակարգը նախատեսված է բալիստիկ հրթիռները որսալու համար, երբ դրանք դեռ գտնվում են մթնոլորտի վերին շերտում:

Նմանատիպ