Եմենի հուսիթները ստանձնել են Իսրայելի Աշկելոն քաղաքի վրա հարձակման պատասխանատվությունը

10:21, 26.12.2024

Եմենի հուսիթները ստանձնել են Իսրայելի Աշկելոն քաղաքի վրա հարձակման պատասխանատվությունը։ Այս մասին նշված է հուսիթների տարածած հայտարարության մեջ։

Հուսիթները երկու անօդաչու թռչող սարք են արձակել Իսրայելի դեմ, որոնցից մեկը թիրախավորել է Թել Ավիվի շրջանը, իսկ մյուսը՝ Աշկելոնի արդյունաբերական գոտին:

Ավելի վաղ Իսրայելը հայտարարել էր, որ Աշկելոնի ուղղությամբ թռչող անօդաչու թռչող սարքը կործանվել է բաց տարածքում։ Թել Ավիվի շրջանում գործարկված երկրորդ անօդաչու թռչող սարքի մասին տեղեկություն չկար։

Հիշեցնենք, որ վերջին օրերին Եմենի հուսիթներն ակտիվացրել են իրենց հարձակումները Իսրայելի վրա՝ որպես պատճառ նշելով Գազային հատվածի աջակցությունը։

Նմանատիպ